' /> Փղախտով հիվանդ Աշոտը օգնության կարիք ունի. նրան գումար է պետք, որ դեղ գնի - Aivazovskydb.com

Փղախտով հիվանդ Աշոտը օգնության կարիք ունի. նրան գումար է պետք, որ դեղ գնի

Փղախտով տառապող 31-ամյա Աշոտ Գրիգորյանին շատերն են ճանաչում' ինչպես ինքն է ասում, «ամեն երկրորդը»:
Նրան հանդիպեցի փողոցում' գլուխը կախ գնում էր, մարդիկ երբեմն մոտենում ու գումար էին տալիս, բայց շատերը ցրված, արագ անցնում էին կողքով: Աշոտի խոսքով' իր համար ամենավիրավորականը հենց դա է, որ մարդիկ անցնում են ու չեն տեսնում, որ կողքով մարդ է անցնում, որ օգնության կարիք ունի:

Աշոտի համար մարդիկ երկու մեծ խմբի են բաժանվում' նրանք, ովքեր օգնում են ու անտարբեր անցնողները:
«Մարդիկ շատ են չարացել: Առաջ, երբ ոտքերս բաց էի մուրացկանություն անում, մարդիկ մոտենում էին, ասում, ոտքերդ փակի, որ փող տանք, հիմա փակել եմ, բայց առաջվանից մի քանի անգամ քիչ գումար են տալիս, ասում են՝ քեզ ի՞նչ ա եղել: Օրական պարտադիր մի 50-60 հոգի վիրավորում են, արհամարհանքով անցնում, մի օր կին, որ մայրական բնազդ պետք է ունենար, ասում ա՝ գնա մեռի էլի, մի ուրիշն էլ, թե՝ դու մեղավոր չես, քո մայրն ա մեղավոր, որ քեզ լույս աշխարհ ա բերել»:

Աշոտի հիվանդությունների շարքը մեծ է' ստորին ծայրանդամների հետթրոմբոֆլեբիտիկ հիվանդություն, բարդացած փղախտով, ծանր այտուցա-ցավային սինդրոմ, ոտքերի արյան շրջանառության և ֆունկցիայի երկրորդ աստիճանի խանգարում, տրոֆիկ խոցեր, սրունք թաթային և ծնկան հոդերի դեֆորմացիա, ստորին վերջույթների ծանր պարեզ, ինկուրաբիլ ինոպերաբիլ վիճակ, այսինքն՝ ենթակա չի վիրահատության, բայց կարիք ունի պահպանողական դեղորայքային բուժման: Ու ամեն օր նա պարտավոր է դուրս գալ փողոց' գոնե ցավը մեղմելու համար:

Ամեն օր մեծ դժվարությամբ Նոր Նորքի հանրակացարանից հասնում է քաղաքի կենտրոն, որովհետև նրա խոսքով' ավտոբուսների վարորդների 30, իսկ երթուղայինների վարորդների 90 %-ը չեն վերցնում իրեն: «Երթուղայինի վարորդները ասում են՝ մինչև բարձրանում ես, հոգիներս գնում ա»,- ասում է Աշոտը:

Նրա խոսքով' շատերը չեն հավատում, բայց իր ողջ հոգսը ինքնուրույն է հոգում: Ասում է' մանկատանը մեծացած երեխան գիտի, որ հույսը կարող է դնել միայն իր ու Աստծու վրա, իսկ «Աստված երբեք չի ասում՝ նստի տանը, ես կտամ, ասում է' գնա ու աշխատի»:

Ու Աշոտը ամեն օր դուրս է գալիս «աշխատելու»: Լինում են օրեր, երբ տնից դուրս չի գալիս: Դա այն օրերին է լինում, երբ ողնաշարը սովորականից շատ է ցավում: Խոստովանում է' ամռանը աշխատելը ավելի դժվար է, որովհետև ոտքերի վերքերից «սպիտակ որդեր են դուրս գալիս»:

Հիվանդության պատճառով հենակներով է քայլում, իսկ երբ ուզում է ձգվել, ողնաշարն է ցավում: Ասում է, սրա պատճառով իր լավագույն ընկերոջ' իր բժշկի խորհրդին չի կարողանում հետևել, որ ասում է' մարդկանց ոտքերին մի նայիր, աչքերին նայիր:

Չնայած դժվարություններին' Աշոտը հստակ որոշել է, որ ուզում է ապրել, որովհետև Աստծուց վախենում է: Պատմում է, մանկատանն էլ, հետո էլ մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, բայց չի ստացվել, որովհետև ինքը «ո՛չ թույլ, ո՛չ էլ ուժեղ մարդ է»: Երազում է համակարգիչ ունենալ ու մեկ էլ գումար, որ բոլոր դեղերը կարողանա գնել:

«Առաջ ինձ թանկ դեղեր չէին նշանակում, մտածում էին, որ չեմ կարող գնել, բայց երբ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ինձ 200 000 դրամ տվեց, բոլոր դեղերս առա, մոտ 20 օր տնից դուրս չէի գալիս, բայց հետո դեղերը վերջացան: Ամսական մենակ մի դեղը 45 հազար դրամ արժի»,- պատմում է նա:

Աշխատելուց բացի, Աշոտը նաև Առողջապահության նախարարությունից ամսական 50 հազար դրամ է ստանում ու 18 հազար դրամ կենսաթոշակ:

Բայց բոլոր անհրաժեշտ դեղերը գնելու համար Աշոտին ամսական 180 հազար դրամ է պետք: Ասում է՝ չնայած իր հիվանդությունը չբուժվողների թվին է դասվում, բայց ինքը հավատում է, որ կարող է բուժվել: «Այդ գումարով, որ գնեցի բոլոր դեղերը, մի ամսվա մեջ արդեն արդյունք կար: Գերմանիայում վիրահատում են, արժի 40 հազար ԱՄն դոլար, ասում են, որ ինձ չեն վիրահատի, բայց ես լսել եմ, որ այնտեղ նույնիսկ լեյկոզով հիվանդներին են բուժում: Գոնե եթե ամեն ամիս կարողանամ դեղերս առնել, կլավանամ»,- ասում է Աշոտը:

Այս տարվա փետրվարին Ֆեյսբուքում նրա համար էջ է բացվել, հաշվեհամարներ, որոնցով կարող են գումար փոխանցել, բայց այսքան ժամանակ միայն 1000 դրամ է փոխանցվել նրա հաշվեհամարներին: Նամակ է գրել նաև բոլոր բարեգործական կազմակերպություններին, բայց պատասխան չկա:

Աշոտը, սակայն, չի հուսահատվում, ամեն կիրակի եկեղեցի է գնում, իսկ երազում հաճախ տեսնում է, որ եկեղեցու ճանապարհին զգում է, որ իրեն հենակներ էլ պետք չեն, որովհետև արդեն առողջ է:

Հ. Գ. Աշոտը խնդրեց անպայման նշել այն մարդկանց անունը, ովքեր իրեն ինչ-որ բանով օգնել կամ գոնե իր օրը ավելի լուսավոր են դարձրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին ու բարերարին, ով նորոգեց տունս: Միշտ ասում եմ' իրանց գործերին հաջողություն թող լինի, Աստծո Աջը հովանի լինի նրանց»:

ՀԵՌ. 077-89-10-50 Աշոտ 

Աղբյուր՝ aysor.am


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Экономические новости Армении
  • Союз Промышленников и Предпринимателей (Работодателей) Армении
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Vеждународная туристическая выставка In Tour Expo
DELTA BETA NETWORK®
ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Delta Beta - PR managment