' /> 2.5 տարեկան Արտյոմին սպասում են Բեռլինի Heart կլինիկայում` նրան առողջ ապագա վերադարձնելու ակնկալիքով... - Aivazovskydb.com

2.5 տարեկան Արտյոմին սպասում են Բեռլինի Heart կլինիկայում` նրան առողջ ապագա վերադարձնելու ակնկալիքով...

Երբ այցելեցինք Հովհաննիսյանների ընտանիք՝ 2.5 տարեկան Արտյոմը քնած էր ու մինչ նրա զույգ քույրը' Աննան, կընտելանար մեր ներկայությանը, սենյակից ձայն տվեց նաև Արտյոմը: Ինչպես հետո պարզեցինք ' տան «ռազբոյնիկն» ու տղամարդը հենց այս փոքրիկն է' ժպտերես, մարդամոտ ու ընկերասեր, ով լացով է բաժանվում իրեն այցի եկածի յուրաքանչյուրի հետ ու անհամբեր սպասում, թե երբ կվերադառնա: Բայց փոքրիկի այդքան մեծ սիրտը խնդիր ունի, որ հանգիստ չի տալիս ծնողներին, որոնք տասը երկար տարիներ սպասել են երեխա ունենալուն:

Արտյոմ Հովհաննիսյանը 23 օրական էր, երբ Նորք Մարաշ կլինիկայի բժիշկները նրա մոտ ախտորոշեցին սրտի արատ: Մոր խոսքերով' այդ օրերին չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրախությունը տեղի տվեց շոկին, որն էլ իր հետ բերեց անհանգստություն ու աննկարագրելի մի վախ, որով էլ ապրում են մինչ օրս.

«Սկզբում մեզ ասացին, որ Արտյոմի մոտ ստանդարտ սրտի արատ է և որ վիրահատվելուց հետո ամեն ինչ նորմալ կլինի: Մենք մի փոքր հանգստացանք, սակայն քանի որ երեխան իրեն անընդհատ վատ էր զգում, 4 ամսականում բժիշկները Արտյոմին զոնդավորեցին….. պարզվեց, որ բացի արատից երեխաս ունի նաև միտրալ կլապանի խնդիր ևս և դրա պատճառով Արտյոմին չեն վիրահատում»,- Panorama.am-ին պատմեց Ա.Մանուկյանը:

Զոնդավորումից էլ այս երիտասարդ ընտանիքում սկսվեց մի նոր փուլ' հայաստանյան բժիշկները չեն համաձայնվում երեխային վիրահատել, քանի որ վիրահատությունը մեծ ռիսկի հետ է կապված, բայց, բարեբախտաբար, արտերկրում մասնագետները որևէ խնդիր վիրահատություն անցկացնելու մեջ չեն տեսնում.

«Դեկտեմբերին բժիշկները իրենք էլ մեզ խորհուրդ տվեցին տանել երեխային դուրս վիրահատելու: Ծանոթներիս միջոցով գտա մի ընտանիք, որի երեխային Գերմանիայում բուժել էին, կապվեցինք այդ կլինիկայի հետ, փոխանցեցինք բոլոր թղթերը, որ տրամադրել էր մեր կարդիոլոգը…. մեզ սպասում են»,- նշեց նա:

Հովհաննիսյանները հենց նույն օրը կմեկնեին Բեռլին, եթե, իհարկե, ներեր ֆինանսական վիճակը: Ընտանիքում, ուր միայն հայրն է աշխատում, նման գումար դժվար թե լիներ' 32- 46 հազար եվրո: Գումարի ոչ հստակությունն էլ կապված է միայն այն հանգամանքի հետ, թե վիրահատությունն ինչպես կանցկացվի' գլխավոր բժշկի անմիջապես մասնակցությամբ, թե առանց նրա: Սա, Արտյոմի մոր խոսքով, պարզ կլինի միայն Բեռլինի հանրահայտ «Heart» կլինիկայում հետազոտվելուց հետո…. Իսկ դրան դեռ պետք է հասնել.
«Արտյոմը շատ ակտիվ է, ու եթե չլինեին հիվանդությանը բնորոշ երևույթներ, ապա երբեք չես մտածի, որ նրա մանկությունը նման դառնություն իր մեջ ունի… երբ երկար քայլում է կամ վազում, շունչն է կտրվում, պառկում է. բակում, երեխաների հետ խաղալիս, դա առավել ցայտուն է երևում' մի կողմ է քաշվում, լուռ հետևում խաղացողներին»,- հուզվելուց կտրված ձայնով պատմեց Անահիտը:
Մայիսի կեսերին ամուսինը հաշվեհամար է բացել «Ամերիաբանկ»-ում, այլապես երեխային Գերմանիա տեղափոխելը, ասել է թե' նրան առողջ ապագա պարգևելը հարվածի տակ է.

«Գումարը պետք է փոխանցենք կլինիկայի հաշվեհամարին, դրանից հետո միայն կնշանակվի վիրահատության օրը, որովհետև հերթը մեծ է… սպասում ենք, հույսս միայն բարերարներն են, որովհետև այլ կերպ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ նման գումար ունենալ երեխայիս համար»…Առողջապահության նախարարությունը տրանսպորտի ծախսերն է պատրաստակամություն հայտնել աջակցել, այն էլ միայն այն դեպքում, եթե վիրահատությունը կատարվել ԽՍՀՄ նախկին երկրներից ցանկացածում, բայց այս դեպքում' ոչ: «Կարմիր Խաչ» կազմակերպությունից էլ, ուր դիմել են, տեղեկացրել են, որ այլ գործունեություն են ծավալում…. Հովհաննիսյաններն էլ մնացել են առերես իրենց խնդրի հետ ու թեև օգնության խնդրանքով նամակներ Անահիտը գրել է Ազգային Ժողովի նախագահին, պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, բայց այս պահի դրությամբ աջակցություն տեսել է միայն շարքային քաղաքացիներից, որոնք երեխայի մասին առաջին հրապարակումներից հետո հաշվեհամարին փոխանցումներ են կատարել. «Սպասում ենք…»,- հույսով կրկնեց մայրը:

Նշենք, որ Արտյոմի մասին տեղեկացել ենք «Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնությունից, որը զբաղվում է մարդկային կյանքին վտանգ սպառնացող ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին տեղեկությունների տարածմամբ և համապատասխան ֆինանսական միջոցների ու դոնորների որոնմամբ:

Օգնել կարող ենք բոլորս...

«Ամերիաբանկ»
Հաշվեհամար' 1570015799760100
Ստացող' Հովհաննիսյան Էդիկ Ատոմի

Աղբյուրը՝ panorama.am


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Экономические новости Армении
  • Союз Промышленников и Предпринимателей (Работодателей) Армении
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Vеждународная туристическая выставка In Tour Expo
DELTA BETA NETWORK®
ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Delta Beta - PR managment